
Հայաստանը՝ գործարար տուրիզմի 2017թ․-ի լավագույն ուղղություն
Մոսկվայում դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել գործարար տուրիզմի բնագավառում միջազգային առաջատար մրցանակի՝ BBT (Buying Business Travel) Award Russia & CIS-ի հանձնման արարողությունը։
Հեղինակավոր միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացված է եղել ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ իրականացվող «OK Armenia» նախագծով։
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից հայտնում են, որ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում, Հայաստանը հաղթող է ճանաչվել 2017թ․-ի «Լավագույն օտարերկրյա MICE ուղղություն» անվանակարգում։
Նույն անվանակարգում Հայաստանի հետ միասին ներկայացված են եղել Վրաստանը, Իտալիան, Ֆրանսիան և ԱՄԷ-ն։
Ավելի քան 20 տարի «Buying Business Travel» ամսագիրն անցկացնում է գործարար զբոսաշրջության ոլորտի դերակատարների մրցույթը։ Մրցանակը գործարար այցերի ոլորտի յուրատեսակ «Օսկարն» է։