Տեղի ունեցավ ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունը
Այսօր՝ միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված, տեղի ունեցավ ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունը։ Մրցանակներ են հանձնվեցին «Տարվա քաղաքացի/երիտասարդ», «Տարվա ԶԼՄ», «Տարվա բիզնես կազմակերպություն» և «Տարվա ՔՀԿ» անվանակարգերում։
«Տարվա երիտասարդներ» անվանակարգում մրցանակ շնորհվեց «Թումո» կենտրոնի երիտասարդներին, «Տարվա ԶԼՄ» անվանակարգում՝ «Ազատություն» ռադիոկայանին, «Տարվա բիզնես կազմակերպություն» անվանակարգում՝ «Դիլիջան» սրճարանին, իսկ «Տարվա ՔՀԿ» անվանակարգում՝ «ԻՄ ՓԱՔԹ ՀԱԲ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամին։
Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը ողջունելով ներկաներին՝ նշեց. «Հայաստանում ԵՄ համագործակցության հիմնական գերակայություններից մեկն է սատարել կոպուպցիայի դեմ պայքարին։ ԵՄ-ն արձանագրում է այն առաջընթացը, որը իրավական հիմքերը բարեփոխելու ուղղությամբ է կատարվել։ ԵՄ-ն կանգնած է և շարունակելու է կանգնած մնալ Հայաստանի քաղաքացիների կողքին»։
Միջոցառման ընթացքում շնորհակալագրեր հանձնվեցին նաև ՀՀ արդարադատության և ֆինանսների նախարարություններին։
Հարակից հրապարակումներ`
- Կոռուպցիայի դեմ պայքարը դաստիարակության բաղադրիչ է. Դավիթ Սահակյան
- Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում շոշափելի աճ է արձանագրվել. Գլխավոր դատախազ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում