Հարուստները պետք է հիշեն, որ միս ու կարգ չուտող խեղճ ժողովրդի երեխաները ծառայում են սահմանին. քաղաքագետ
Հայաստան-ԵՄ գործընթացը բխում է բացառապես հայկական պետության շահերից, հավասարակշռում արտաքին քաղաքականությունը և թուլացնում ռուսական գերհագեցած ազդեցությունը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է վարի բազմավեկտոր քաղաքականություն՝ մնալով, սակայն, հայաստանակենտրոն:
Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման գործում, բանախոսի համոզմամբ, իր անուրանալի դերն է ունեցել և ոսկերչական ճշգրտությամբ աշխատել Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ինչի համար քաղաքագետն իր երախտագիտությունը հայտնեց վերջինիս:
«Իհարկե, մեր երկրում կլինեն սև-մութ ուժեր, որոնք կփորձեն վիժեցնել Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, սակայն պետք է անել ամեն ինչ՝ խուսափելու նման զարգացումներից»,- ասաց Լևոն Շիրինյանը:
Քաղաքագետը չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանում հակառուսական տրամադրություններ են նկատվում: Այլ բան է, որ ժամանակ առ ժամանակ ծայրահեղ հակառուսական տեսակետեր են հնչում:
Ինչ վերաբերում է ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի այն հայտարարությանը, որ թանկացումը չի վնասի աղքատներին, որովհետև աղքատներն այսպես թե այնպես չեն կարողանում թանկ ապրանքներ գնել, բանախոսը նշեց». «Հայաստանում առաջացել է մի վիճակ, որ աղքատները միս ու կարագ չեն էլ ուտում: Բայց պաշտոնյաներն էլ պետք է վստահ լինեն, որ միս ուտելով՝ խոլեստերին ու ճարպ են վաստակում: Նրանք պետք է հիշեն, որ միս ու կարգ չուտող խեղճ ժողովրդի երեխաները ծառայում են սահմանին:
Քաղաքագետն անդրադարձավ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցին՝ նշեց, որ այս իրողությունը բացարձակապես բխում է ԱՄՆ-ի շահերից։
«Սակայն այս հայտարարությունը խայտառակություն է»,- ամփոփեց Լևոն Շիրինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մարտունեցիները Հակոբ Հակոբյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսել. «Ժամանակ»
- Առաջինը ՀՀԿ-ին է շահեկան, որ իրենց շարքերում Հակոբ Հակոբյանի նման մարդիկ չլինեն. քաղտեխնոլոգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան