«Ծառուկյան դաշինքում» քեֆ, ուրախություն է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունում այս օրերին «մե քեֆ, մե ուրախություն» է։ Բանն այն է, որ երբ ժամանակին Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ մեծ քաղաքականությունից, ԲՀԿ ֆրակցիան մնաց «որբ ու անչոբան»` «չոր» աշխատավարձի հույսին:
«Ապրիլյան ընտրություններից հետո Գագիկ Նիկոլայիչը հակված չէր հոգալ իր պատգամավորների «հոգսերը», սակայն վերջին ժամանակները կրկին սկսել է: Ի դեպ, Ծառուկյանը կոալիցիայում եղած ժամանակ նույնկերպ հոգում էր իր նախարարների «հոգսերը», նրանց բավականին կլորիկ գումար տալիս, որպեսզի վերջիններս աչքները չդնեն պետբյուջեի վրա, փող չուտեն»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները