Մարտունեցիները Հակոբ Հակոբյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսել. «Ժամանակ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի նկատմամբ հայրենի Մարտունու շրջանում լուրջ դժգոհություն է հասունացել։ Նշենք, որ օրերս Հակոբ Հակոբյանն անդրադառնալով շուկայում վերջին թանկացումներին՝ հայտարարել էր, թե աղքատների համար ի՞նչ կապ ունի՝ կարգն ու միսը թանկ են, թե՝ էժան։
«Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ մարտունեցիները սկսել են ստորագրահավաք, հեղինակները պահանջում են Հակոբ Հակոբյանի հրաժարականը՝ պատճառաբանելով, որ նա իր յուրաքանչյուր հայտարարությամբ խայտառակում է ոչ միայն իրեն, այլ նաև բոլոր մարտունեցիներին. «Ամոթ ա մեր թասիբին, էս մարդը մեզ խայտառակում ա, եթերներից չի իջնում իր խայտառակ հայտարարություններով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան