Եվրոպայում Հայաստանի դեսպանների խորհրդակցություն է անցկացվել
Այսօր Վիեննայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրել է եվրոպական երկրներում և Եվրոպայում տեղակայված միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանների հանդիպմանը քննարկվել է. մարտին կայացած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը։
Ամփոփվել են 2017թ. երկկողմ և բազմակողմ ձևաչափերով կատարված աշխատանքները։
Հանդիպանն անդրադարձ է արվել Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և դրանից բխող անելիքներին։ Արծարծվել է եվրոպական այլ կառույցների շրջանակներում համագործակցությունը։
Հանգամանալից քննարկում է տեղի ունեցել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստի արդյունքների շուրջ։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին ներկայացրել է դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի արտգործնախարարի հետ կայացած հանդիպումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը։
Դեսպանների խորհրդակցությանը անդրադարձ է արվել հաջորդ տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, այս առումով դիվանագիտական ներկայացուցչություններից ակնկալվող քայլերին։
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության համատեքստում քննարկում տեղի է ունեցել է կառույցի օրակարգային հարցերի շուրջ։
Խորհրդակցությանը կարևոր տեղ է հատկացվել դեսպանընկալ երկրների հետ առևտրատնտեսական փոխգործակցության խորացման, ներդրումների խրախուսման նպատակով իրականացվող քայլերին։ Այս առումով կարևորվել է Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատանքների համադրումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան