Աբրահամ Խաշմանյանը հեռացավ «Ալաշկերտից»
Դեկտեմբերի 2-ին լրացել են «Ալաշկերտի» մարզչական շտաբի պայմանագրերի ժամկետներն ակումբի հետ:
«Ալաշկերտ» ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և մարզիչ Աշոտ Գրիգորյանի պայմանագրերը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
««Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Կարագանդայի «Շախտյորում» կարիերան շարունակելու մտադրություն ունեցող մարզիչներին` մաղթելով նրանց հաջողություն հետագա կարիերայում:
Միևնույն ժամանակ, մարզչական շտաբում ընդգրկված Արկադի Չիլինգարյանը, Արմեն Տոնոյանը և Արմեն Կիրակոսյանը կշարունակեն աշխատանքն ակումբում»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները