«Թե ինչ թերացումներ են եղել, չեմ կարող ասել». նախարարը՝ Հայկազ Բաղմանյանի մասին
«Թե ինչ թերացումներ են եղել, չեմ կարող ասել, քանի որ տեղյակ չեմ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր թերացումներն են պատճառ դարձել ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի աշխատանքից ազատվելու համար։
«Եթե դուք ասում եք, որ նա հանցագործությունների համար պատասխան չի տալիս, ես ձեզ հորդորում եմ, որ եթե գիտեք որևէ մեկի վերաբերյալ, որ նա հանցագործություն է կատարել, անկախ նրանից ով է, տալ հանցագործության մասին հաղորդում պաշտոնապես: Խոսակցությունների հիման վրա և այլն բավարար հիմք չէ, որ քննարկենք այդ հարցը։ Եթե որևէ մեկին հայտնի են հանցագործության մասին փաստեր, նա պետք է խիզախություն ունենա՝ հայտարարություն տալու»,- ասաց նախարարը։
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ աշխատանքում թերացումների համար աշխատանքից ազատելը տեղի է ունենում, ամենուր է տեղի ունենում, այդ թվում արդարադատության նախարարությունում և այլ նախարարություններում. «Բայց սա ամենևին չի նշանակում, որ ցանկացած անձին աշխատանքում թերանալու համար աշխատանքից ազատելուց մենք պետք է անմիջապես սկսենք նրա նկատմամբ քրեական հետախուզում»։
Հարակից հրապարակումներ`
- «ՍԱՍ»-ի գործի հետ կապված մեր քրեական օրենսդրությունը լուրջ բաց ուներ. Դավիթ Հարությունյան
- Նախագահի հրամանագրով Հայկազ Բաղմանյանն ազատվել է պաշտոնից
- Հայկազ Բաղմանյանը պաշտպանության նախարարի հորդորով է զորացրվելու մասին զեկուցագիր ներկայացրել