Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածից արձակված երկրորդ հրթիռի մասին
Գազայի հատվածից Իսրայելի տարածք երկրորդ անգամ հրթիռ է արձակվել: Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը:
«Հրթիռն արձակվել է Գազայի հատվածից՝ Իսրայելի հարավային տարածքների ուղղությամբ: Հարվածի կոնկրետ վայրը չի հայտնաբերվել, զորքերը ստուգում են շրջանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հատկանշական է, որ միջադեպից առաջ հրթիռային հարձակման մասին ազդարարող ազդանշանները հնչել են Բնեյ Շիմոն և Սդոտ Նեգեվ շրջաններում:
Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ Գազայի հատվածից արձակված հրթիռ է ոչնչացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան