Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունը մեծ խաղի մի մասնիկ է. Տիգրան Շադունց
Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը բերում է նրան, որ պետությունների, կրոնների ու մայրաքաղաքների հասկացությունները լղոզվում են: Մի տարածաշրրջանում, ուր քաղաքական խառնաշփոթ է, նրա հայտարարությունը կարելի է որակել որպես մեծ խաղի մի մասնիկ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հանրային անվտանգության ինստիտուտի տնօրեն Տիգրան Շադունցը:
«Իրավիճակը բավականին սուր է, և դժվար է ասել՝ ինչ կարող է լինել հաջորդիվ: Միացյալ նահանգները քաոսային իրավիճակ և խառնաշփոթ է ստեղծում՝ իր շահերն առաջ տանելու համար: Այս գործընթացներում ներգրաված են բոլոր կողմերը, նժարին դրված է համաշխարհային ռեսուրսների կառավարումը: Իսկ աշխարհը գնում է ֆինանսապաշտության»,- նշեց բանախոսը:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի կնքմանը՝ Տիգրան Շադունցը նկատեց, որ այս գործընթացից հետո Ադրբեջանը առիթը բաց չի թողնի ավելի շահեկան դիրքեր ունենալ, քան Հայաստանը: Մեր երկիրն իր հերթին պետք է ջանա էական դերակատարություն ունենալ կառույցի ներսում՝ դառնալով ազդեցիկ գործոն:
Ինչ վերաբերում է Արցախյան խնդրի կարգավորմանը, ապա այն, ըստ Հանրային անվտանգության ինստիտուտի տնօրենի, ԼՂ հիմնախնդիրը խաղաքարտ է խոշոր պետությունների ձեռքում և նրանցից է կախված՝ ինչպես այդ հարցը կլուծվի:
«Մենք պետք է ուժեղ լինենք ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դաշտում: Մինսկի խմբի ձևաչափը միջազգային ձևաչափ է, և մեր շահերից է բխում, որ միջազգային հանրությունը ճանաչի Արցախը: Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանի և միջազգային հանրության շահերն այստեղ համընկնում են»,- ամփոփեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը զուրկ էր հաշվարկներից. արաբագետ
- Թուրքիայում բողոքի ցույցեր են անցկացվել Թրամփի որոշման դեմ
- Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Թրամփի որոշման պատճառներն ու հնարավոր հետևանքները
- Կրեմլում արձագանքել են Երուսաղեմի հարցով Թրամփի որոշմանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան