
Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողները ազատ են արձակվել. ՀԺ
Թուրքիայի բարձրագույն դատարանը ազատ է արձակել Ստամբուլի ժանդարմերիայի 5 ծառայողների, որոնք մեղադրվում էին հայկական «Ակոսի» հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը՝ հղում անելով թուրքական NTV-ի կայքին:
«Արդեն տասը տարուց ավելի շարունակվող դատաքննության հերթական նիստի ժամանակ դատավորը որոշել է ազատ արձակել Բեքիր Յոքուշին, Էջևիթ Էմիրին, Էմիր Ջինգեզին, Հաջի Շերիֆ Շիմշեքին, Շերեֆ Աթեշին։ Դատարանն այս վճիռև հիմնավորել է ապացույցների բացակայությամբ. տեսագրության մեջ, որը նրանց մեջ ձերբակալության հիմք էր դարձել, չի հաջողվել ճանաչել և հաստատել կասկածյալների ինքնությունը։ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին, Ստամբուլում՝ «Ակոս»-ի խմբագրության առջև։ Սպանության գործով դատաքննությունը Թուրքիայում ամենառեզոնանսայիններից մեկն է համարվում»-փոխանցել է թերթը։