Վրաստանի ԱԳՆ-ն Սաակաշվիլու հարցով Ուկրաինայի հետ բանակցություններ չի վարում
Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության հետ բանակցություններ չեն վարում Միխեիլ Սաակաշվիլու ձերբակալության վերաբերյալ: Գրում է «Գրուզիա օնլայն»-ը:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահը ձերբակալվել է այսօր գիշեր Կիևում:
«Սաակաշվիլու էքստրադիցիայի հարցի վերաբերյալ Վրաստանի ու Ուկրաինայի համագործակցությունը սահմանափակված է իրավական շրջանակներում: Եթե այդ հարցով շփումներ կան, ապա դրանք կատարվում են համապատասխան գերատեսչությունների միջև»,-ասել է նա:
Ավելի վաղ արդարադատության նախարարը հայտարարել էր, որ Վրաստանի գլխավոր դատախազությունն ու արդարադատության նախարարությունն են Կևից պահանջել ձերբակալել Սաակաշվիլիին, քանի որ նա մեղադրվում է մի քանի հանցագործությունների համար:
Հարակից հրապարակումներ`
- Ձերբակալված Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել
- G7-ի դեսպանները Սաակաշվիլիի կողմակիցներին հորդորել են պահպանել խաղաղ բողոքի կանոնները
- Կողմնակիցները Սաակաշվիլուն ազատ են արձակել
- Սաակաշվիլին տանիքից գոռում է. «Պորոշենկոն գող է»
- Սաակաշվիլին թաքնվել է տանիքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան