
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մասնակիցների թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրապարակել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը: Ըստ այդմ, մրցույթին մասնակցում է 25 մարզիկ:
Մրցույթի մասնակիցներն են Արթուր Ալեքսանյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Լևոն Արոնյանը, Անաստասիա Գալուստյանը, Հովհաննես Բաչկովը, Մաքսիմ Մանուկյանը, Հենրիխ Մխիթարյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոռ Մինասյանը և այլք:
Հիշեցնենք, որ մրցույթին կարող են մասնակցել ՀՀ դրոշի ներքո հանդես եկող մարզիկները կամ մարզուհիները: Քվեարկությանը մասնակցում են նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները: