Շարունակվում է Խոսրովի և Արտավանի անտառային հրդեհների հետևանքների վերացման գործընթացը
Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացմանը նվիրված այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում։
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոխնախարար Արա Նազարյանը նշել է ամռանը «Խոսրովի անտառ» արգելոցում խոշորամասշտաբ հրդեհի հետևանքների վերացումն այսօր առաջնային խնդիր է. «Կարծում եմ՝ ԱՄՆ փորձագիտական խումբն ու շահագրգիռ բոլոր մասնակիցներն արդյունավետ քննարկում կանցկացնեն, որի արդյունքում կունենանք կարևոր եզրահանգումներ»։
Հանդիպմանը մասնակցել են այս նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ անտառային ծառայության (ԱՄՆ ԱԾ) հրդեհների գնահատման փորձագիտական խմբի անդամները: Հայաստան այցի նպատակն է փորձագիտական աջակցություն ցուցաբերել վերոնշյալ անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացման գործում:
ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գծով մասնագետ Ջ.Կրոֆթը նշել է, որ հրդեհների կառավարումը շատ ավելին է, քան կրակ հանգցնելը: Նրա խոսքով՝ հաջողության հասնելու համար խիստ էական են մինչև հրդեհն իրականացված նախապատրաստական աշխատանքները, ձևավորված կապերն ու հարաբերությունները:
«Լինելով կիրառական հակահրդեհային հարցերով բնապահպանական մասնագետ՝ ես ուրախ եմ այսօր այստեղ ԱՄՆ կառավարության անունից զրուցել ու փորձի փոխանակում կատարել մեր հայ գործընկերների հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ հրդեհների կառավարման ռազմավարական աշխատանքները, վայրի բնության հրդեհների կառավարումն ու կանխարգելումը, և դիտարկել լանդշաֆտի առանձնահատկությունները հրդեհաշիջման աշխատանքներում», - ասել է Ջ. Կրոֆթը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ ԱՄՆ փորձագիտական խումբն առաջին անգամ Հայաստան էր այցելել ս.թ. սեպտեմբերի 7-ից 14-ը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերել կազմակերպել ԱՄՆ ԱԾ ևս մեկ այց՝ ազգային կանխարգելիչ կարողությունների գնահատման և զարգացման նպատակով խորհրդատվության տրամադրման համար: Փորձագիտական խմբի անդամները վաղը՝ դեկտեմբերի 12-ին, կհանդիպեն ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
Հարակից հրապարակումներ`
- «Խոսրովի անտառ. ահազանգ և վերածնունդ»
- Խոսրովի արգելոցի հրդեհը բնական չէր, բայց նաև չարամտության արդյունք չէր. ԱԻ նախարար
- Խոսրովի արգելոցի հրդեհը միտումնավոր չի եղել, եղել է անփութության արդյունք. Դավիթ Տոնոյան
- Խոսրովի անտառում ֆաունայի ներկայացուցիչները վերադառնում են բնականոն ապրելաձևի. ԲՆ
- Արտավանի հրդեհը մարվել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան