«Հայկյան-2017» երիտասարդական մրցանակաբաշխության համար ընդունվում են հայտեր
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է «Հայկյան-2017» մրցանակաբաշխության մասին։ ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:
Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝
• Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին
• Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին
• Լավագույն երիտասարդական գիտական նվաճում
• Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ
• Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց
• Ինքնատիպ երիտասարդական նախագիծ
• Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ
• Լավագույն երիտասարդական հաղորդում, լրատվական նախագիծ
• Լավագույն միջբուհական ծրագիր
• Լավագույն երիտասարդական ՀԿ Երևան քաղաքում
• Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում
• Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր
«Հայկյան» մրցանակաբաշխությանը մասնակցել կարող են այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալել հայ երիտասարդության շրջանում, լուծել են երիտասարդության առջև ծառացած խնդիրները, աջակցել են երիտասարդությանը և այլն:
«Հայկյան» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայտը և հավաստագիրը (կարող եք բեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքից` www.heh.am) պետք է ներկայացվեն յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Հայտերին անհրաժեշտ է կցել նաև լուսանկարներ, տեսանյութեր։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2017-ի դեկտեմբերի 29, ժամը 12.00։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում