
Սաակաշվիլին իրեն ռազմագերի է հռչակել
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Պեչորսկի շրջանային դատարանում հայտարարել է, որ իրեն ռազմագերի է կարծում։ Այս մասին գրում է «Ռաշա թըդեյը»՝ վկայակոչելով «Ուկրաինսկայա պրավդային»։
«Ես ինձ ձերբակալված չեմ համարում, ես ինձ ռազմական գերության մեջ եմ համարում»,- ասել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևի Պեչորսկի շրջանային դատարանը Սաակաշվիլիի խափանման միջոցի ընտրության հարցով նիստ է հրավիրել։
Սաակաշվիլիի՝ Կիևում ձերբակալվելու մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 8-ի երեկոյան։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին դատի է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազին
- Վրաստանի ԱԳՆ-ն Սաակաշվիլու հարցով Ուկրաինայի հետ բանակցություններ չի վարում
- Ձերբակալված Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել
- Կողմնակիցները Սաակաշվիլուն ազատ են արձակել
- Սաակաշվիլին տանիքից գոռում է. «Պորոշենկոն գող է»
- Սաակաշվիլին թաքնվել է տանիքում
- Սաակաշվիլին ուկրաինացիներին մայդան է կանչել
- Սաակաշվիլին հայտարարել է, որ Պորոշենկոն պատվիրել է իրեն ձերբակալել
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին