Մանհեթենում պայթյուն է տեղի ունեցել
Նյու Յորքի ոստիկանությունը հետաքննում է Մանհեթենում տեղի ունեցած պայթյունը։ Միջադեպը տեղի է ունեցել 42-րդ փողոցի և 8-րդ պողոտայի հատման կետում՝ «Պորտ Աուտորիտի» ավտոկանգառից ոչ հեռու։ Այս մասին տեղեկացնում է «Վեստի.ռու»-ն։
Տեղեկատվության համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել մետրոյում։ Քաղաքային մետրոպոլիտենի երեք ճյուղերը՝ A, C և E, ներկա պահին տարհանվում են։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները և սակրավորները։
Մեկ մարդ ձերբակալվել է, հայտնում է BBC-ն։ Կատարվածի մասին զեկուցվել է ԱՄՆ նախագահ Թրամփին և Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին։
«ՌԻԱ Նովոստին» էլ հայտնում է, որ պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 4-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում