FIDE OPEN. Գաբրիել Սարգսյանը՝ հաղթող, Հրանտ Մելքումյանը՝ երկրորդ մրցանակակիր
Լոնդոնում ավարտվել է London Chess Classic գերմրցաշարի շրջանակներում անցկացվող Chess Classic FIDE OPEN շախմատի միջազգային մրցաշարը (288 մասնակից, 9 տուր): Վերջին տուրից հետո միանգամից երեք գրոսմայստեր վաստակե են 7.5-ական միավոր:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է ազգային թիմի ևս մեկ անդամ՝ Հրանտ Մելքումյանը, որը մրցաշարի ամբողջ ընթացքում առաջատարի դիրքում է եղել:
Հայաստանցի գրոսմայստերները գերազանցել են երրորդ հորիզոնականը զբաղեցրած Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեբաստիան Մազեին:
Հարակից հրապարակումներ`
- Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը մոտ է հաղթանակին Chess Classic FIDE OPEN-ում
- London Chess Classic. Լևոն Արոնյանի վեցերորդ ոչ-ոքին
- Հրանտ Մելքումյանը՝ Chess Classic FIDE OPEN-ի միանձնյա առաջատար
- London Chess Classic. Կրկին ոչ-ոքիներ
- London Chess Classic. Առաջին տուրը խաղաղ ավարտվեց
- Լևոն Արոնյանը կմասնակցի London Chess Classic-ին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան