Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացել է Միջուկային զենքի արգելման միջազգային արշավը
2017 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը նախօրեին Օսլոյում հանձնվել է Միջուկային զենքի արգելման միջազգային արշավին (International сampaign to abolish nuclear weapons, ICAN):
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ պատվոգիրը, նոբելյան մեդալը և 9 մլն շվեդական կրոն գումարը (շուրջ 1.1 մլն ԱՄՆ դրամ) ստացել են ICAN-ի գործադիր տնօրեն, Շվեդիայի քաղաքացի Բեատրիս Ֆինը, ինչպես նաև 85-ամյա ճապոնուհի Սեցուկո Տերլոուն, որը դեռահաս ժամանակ վերապրել է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծումը և հետագայում երկար տարիներ պայքարել է միջուկային զենքի արգելման համար։
Միջուկային զենքի արգելման միջազգային արշավին միավորում է ավելի քան 100 երկրի ոչ կառավարական կազմակերպություններ։
«ICAN-ի գլխավոր ուղերձն այն է՝ քանի դեռ միջուկային զենքը գոյություն ունի, աշխարհն անվտանգ չի լինի։ Այդ ուղերձին արձագանքում են միլիոնավոր մարդիկ, որոնք զգում են, որ միջուկային զենքի կիրառման սպառնալիքը ներկայում մեծ է, ինչպես երբեք՝ ոչ վերջին հերթին ԿԺԴՀ-ում իրավիճակի պատճառով»,- նշել է Նորվեգական նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս-Անդերսենը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում