
Ռուսաստանը Սիրիայից դուրս է բերում զորքերը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել՝ Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերելու մասին: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
«Պաշտպանության նախարարին, գլխավոր շտաբի ղեկավարին հրամայում եմ անցնել ռուսական զորախմբերի դուրսբերմանը մշտական տեղակայման կետեր»,- հայտարարել է Պուտինը:
Ավելի վաղ Պետդումայում տեղեկացրել էին առաջիկայում Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման հավանականության մասին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետության» լիակատար ջախջախման մասին: