Ֆիզիկական անձինք 3-րդ երկրներից կարող են ավտոմեքենա ներմուծել առանց որևէ սահմանափակման. Միրումյան
«Նման եզրահանգումը ճիշտ չէ, պետք է հաշվի առնել որոշ հանգամանքներ»,- ՊԵԿ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այս մասին նշել է
ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն՝ անդրադառնալով այն այն տեսակետին, ըստ որի, մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմամբ կբարձրանան նաև որոշ ապրանքների գները։
«Առաջին՝ մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումը վերաբերում է միայն երրորդ երկրներից կատարված ներմուծումներին, իսկ նման փոփոխությունները ԵԱՏՄ անդամ երկրներից այդ ապրանքներն առանց մաքսատուրքերի ներմուծելու լրացուցիչ հնարավորություն են ստեղծում: Հաջորդ հանգամանքն այն է, եթե ներմուծումը կատարվի այն երկրներից, որոնց հետ Հայաստանն ունի ազատ առևտրի մասին համաձայնագիր, ապա ակնհայտ է, որ մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը նույնպես ազդեցություն չի կարող ունենալ այդ ապրանքների թանկացման վրա»,- նշել է նա։
Վ. Միրումյանի խոսքով՝ մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումը տեղական արտադրողներին արտադրական ծավալները մեծացնելու շուրջ մտորելու հնարավորություն է տալիս:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊԵԿ նախագահի տեղակալն, անդրադառնալով մամուլում շրջանառվող ևս մեկ լուրի, ըստ որի՝ 2018թ.-ից ֆիզիկական անձինք, առանց ապրանքանշանի տիրոջ համաձայնության, չեն կարողանա երրորդ երկրներից Հայաստան ներմուծել ցանկացած տեսակի ապրանք, այդ թվում՝ ավտոմեքենա, նշել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. «2018թ.-ից հետո ևս ֆիզիկական անձինք կարող են երրորդ երկրներից ներմուծել իրենց նախընտրած ավտոմեքենան առանց որևէ սահմանափակման»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում