Այսօր Արոնյանի մրցակիցն է լինելու Մագնուս Կարլսենը
Լոնդոնում ավարտվում է London Chess Classic շախմատի գերմրցաշարը: Երեկ կայացած ութերորդ տուրում Լևոն Արոնյանն ութերորդ անընդմեջ ոչ-ոքի է արել՝ այս անգամ անգլիացի Մայքլ Ադամսի հետ:
Ութերորդ տուրի արդյունքներն են՝ Մագնուս Կարլսեն – Յան Նեպոմնյաշչի ՝ 0:1, Մայքլ Ադամս – Լեւոն Արոնյան, Հիկարու Նակամուրա – Ֆաբիանո Կարուանա, Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Վիշվանաթան Անանդ, Ուեսլի Սո – Սերգեյ Կարյակին՝ ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակ. 1. Նեպոմնյաշչի՝ 5.5 միավոր, 2. Կարուանա՝ 5, 3. Վաշյե-Լագրավ՝ 4.5, 4-7. Արոնյան, Նակամուրա, Կարլսեն, Սո՝ 4-ական, 8-10. Անանդ, Կարյակին, Ադամս՝ 3-ական:
Այսօր կայանալիք եզրափակիչ տուրում կհանդիպեն. Արոնյան – Կարլսեն, Նեպոմնյաշչի – Վաշյե-Լագրավ, Կարուանա – Ադամս, Անանդ – Սո, Կարյակին – Նակամուրա:
Հարակից հրապարակումներ`
- London Chess Classic. Լևոն Արոնյանի վեցերորդ ոչ-ոքին
- ՖԻԴԵ-ի վարկանիշ. Լևոն Արոնյանը կրկին երկրորդն է
- Լևոն Արոնյանը կմասնակցի London Chess Classic-ին
- ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Լևոն Արոնյանն առաջատար է եզրափակիչ տուրից առաջ