Հասարակություն 19:38 11/12/2017 Հայաստան

Կարեն Կարապետյանը մասնակցել է ImpactAim աքսելերատորի պաշտոնական բացմանը

Աքսելերատորների ոլորտը նոր է Հայաստանի համար, և ՀՀ կառավարությունը չափազանց շահագրգռված է, որպեսզի այն ինտեգրվի հայ իրականությանը: Դեկտեմբերի 11-ին Հայաստանում առաջին հանրօգուտ ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների աքսելերատորի՝ ImpactAim-ի պաշտոնական բացման արարողությանը այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: ImpactAim աքսելերատորը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գործընկերության շրջանակում ստեղծված Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կարևոր բաղադրիչներից է:

Կարևորելով նախաձեռնությունը՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «ՄԱԿ-ի մեր գործընկերների մտահղացմամբ՝ այս աքսելերատորի նպատակը և´ գործող ստարտափերին, և´ վենչուրներին մաքսիմալ օժանդակելն է, հասկանալ՝ որքա՞ն ներդրումներ են անհրաժեշտ, հող նախապատրաստել այդ ներդրումների համար, աքսելերացիա անել այդ ընկերությունները, որպեսզի նաև իրենք կարողանան արդյունավետ մասնակցություն ունենալ ՄԱԿ-ի զարգացման նպատակների իրականացմանը: Մի քանի առիթով խոսել եմ աքսելերացիայի անհրաժեշտության մասին և այս պահին էլ եմ ցանկանում ֆիքսել. և´ ստարտափերի, և´ ինչ-որ առումով կայացած բիզնեսների համար չափազանց կարևոր է շուկաներում մրցունակ լինելը, այն կոմերցիալիզացնելը և կապիտալիզացնելը, ներդրումներ ներգրավելը, բիզնեսն ընդլայնելը, և կարծում եմ, որ այս հարթակը կծառայի այդ նպատակին»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այսօր ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բաց մրցակցային պայմաններում բավական հետաքրքիր, լավ տեմպերով զարգացումներ են արձանագրվում: Վարչապետը նշել է՝ ՀՀ ներկայացուցիչները կարող են հաջողակ լինել՝ նաև մրցելով մարդկային և ֆինանսական ռեսուրսների առումով շատ ավելի ուժեղ կառույցների հետ: Կարապետյանը վստահեցրել է՝ Կառավարությունը մաքսիմալ շահագրգռված է և կօգտագործի իր ողջ ներուժը, որպեսզի կարողանան աջակցել այս ոլորտը զարգացնելու և բիզնեսն ընդլայնելու գործում՝ թե´ երկրի ներսում, թե´ արտաքին շուկաներ գրավելու առումով:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն իր ելույթում նշել է, որ Հայաստանը լավ փորձարարական հարթակ է միջազգային կազմակերպությունների, հանրօգուտ ներդրողների և սոցիալական ձեռներեցների միջև ռազմավարական համագործակցության համար, և աքսելերատորի նախաձեռնությունը 2017 թ. մարտ ամսին կազմակերպված «Հանրօգուտ ներդրումներ միջազգային զարգացման համար» գլոբալ գագաթնաժողովի արդյունքներից է: «Իր տեսակով այս աքսելերատորը կլինի առաջին հարթակը՝ ուղղված նորարարական և ավելի արդյունավետ մոտեցումների միջոցով սոցիալական բարիքի ստեղծմանը», - ասել է նա:

ՄԱԶԾ հանրօգուտ ներդրումների (impact investment) ռազմավարության մաս հանդիսացող աքսելերատորը նոր նախաձեռնություն է, որի նպատակը ՄԱԶԾ-ի գլոբալ ցանցի և փորձի կիրառմամբ սոցիալական ձեռնարկությունների ու հանրօգուտ ուղղվածություն ունեցող ընկերությունների ազդեցության մեծացումն է Հայաստանում և այլ երկրներում՝ Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

ՄԱԶԾ-ի նախաձեռնած աքսելերացիոն ծրագիրն իրականացվելու է ImpactHub Yerevan-ի և Catalyst Foundation-ի հետ համատեղ: ImpactAim աքսելերատորի առաջին փուլին ստացվել է 96 մասնակցության հայտ՝ աշխարհի 25 երկրից: Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2017 թ. նոյեմբերին. այն կտևի 12 շաբաթ, կմասնակցեն 7 բիզնես ընկերություն և 2 ընկերություն՝ որպես ունկնդիր: Ուսումնական դասընթացների և հատուկ ծրագրի միջոցով ընկերությունները կարող են ամրապնդել իրենց շուկայական բազան, ընդլայնել ազդեցությունը և ավելացնել ներդրումները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}