Կարո Փայլան. «Թուրքիան 8 տարի շարունակ խոչընդոտում է Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը»
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե Հունաստանում մահմեդական փոքրամասնությունը դեռևս չի կարողանում ընտրել իրենց համար գլխավոր մուֆթի (մահմեդական բարձրաստիճան հոգևորական): «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ի պատասխան դրան հայ պատգամավորը իր Twitter-ի էջում գրել է.
«Նա ասում է, թե Թրակիայում մահմեդականները չեն կարողանում մոֆթի ընտրե՞լ: Ես իմ կողմից կավելացնեմ հետևյալը.
Թուրքիայի կառավարությունը արդեն 8 տարի շարունակ խոչընդոտում է, որ հայ համայնքը իր համար պատրիարք ընտրի:
Հոգևոր դպրոցները փակ են:
Պատրիարքի կարգավիճակ չկա:
Էլի թվարկեմ՞»:
Աղբյուրը հիշեցնում է, որ Էրդողանի Հունաստանում հանդես էր եկել սկանդալային հայտարարություններով: Մասնավորապես նա նշել էր, որ 1923թ. ստորագրված Լոզանի պայմանագիրը պետք է վերանայվի:
Հարակից հրապարակումներ`
- Պոլսի հայոց պատրիարքի տեղապահը ընտրությունների անցկացման հարցով նամակ է հղել Էրդողանին
- Շիրինօղլուն Թուրքիայի փոխվարչապետի հետ քննարկել է Պոլսի պատրիարքի ընտրությունների հարցը
- Չավուշօղլուն Փայլանից հետաքրքրվել է՝ որտե՞ղ է Երևանի Սարդար պալատը
- Սասունյան. Պոլսահայ համայնքի երկընտրանքը՝ նոր պատրիարք ընտրելիս
- Գարո Փայլան․ «Մեր համայնքից խլել եք ընտրություններ անցկացնելու իրավունքը»
- Շիրինօղլու. «Պետությունը Բեքչյանին չի ճանաչում որպես Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ»
- Գարո Փայլան. «Մեջլիսում հայկական հարցը միշտ տաբու է եղել»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին