Մոսկվայում տաքսու վարորդներին կստիպեն անգլերեն սովորել
Ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունից առաջ Մոսկվայում տաքսու վարորդների հավատարմագրում է իրականացվում, հակառակ պարագայում նրանք մարզական օբյեկտներին մոտենալու իրավունք չեն ունենա: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Մասնավորապես, տրանսպորտային ընկերությունները պետք է հաստատեն ֆիքսված գներ՝ պահանջված երթուղիների համար, մարել տուգանքները, հրաժարվել չորս տարուց հին մեքենաներից, իսկ մնացած մեքենաները ներկել և նույնաոճ դարձնել:
Վարորդներին նաև խորհուրդ են տվել սովորել անգլերեն ստանդարտ նախադասությունները: Օրինակ՝ վարորդը պետք է կարողանա օտարերկրացի այցելուին ներկայացնել սակագները, նշել մեկնման ժամը կամ մինչև զբոսաշրջիկին անհրաժեշտ կետը ամենակարճ ուղին ներկայացնել:
Ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունը կանցկացվի հունիսի 14-15-ին: