Գագիկ Սարգսյան. Ցանկանում ենք Աշոցքը դարձնել դահուկավազքի կենտրոն
Դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականներն այս օրերին մասնակցում են միջազգային մրցաշարերի և ուսումնամարզական հավաքներ անցկացնում: Հայ դահուկորդները պայքարում են 2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը:
Նրա խոսքով, Հայաստանի առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը ծնկի վնասվածք ուներ և այժմ վերականգնողական փուլում է:
«Մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը նա ցանկություն ունի ևս մի քանի մրցաշարերի մասնակցել: Այդ հարցը կքննարկենք բժիշկների և մարզիչների հետ: Չնայած նա ունի բավականաչափ միավորներ և ապահովել է իր տեղը Փհենչհան-2018-ում: Հունվարի 12-14-ը կկայանա դահուկավազքի Հայաստանի առաջնությունը, որտեղ եւս մեր դահուկավազորդները կկարողանան վարկանիշ ձեռք բերել»,-ասել է նա:
ՀԱՕԿ պաշտոնական էջի փոխանցմամբ, նա նշել է, որ հաջորդ տարվա մարտին Աշոցքում առաջին անգամ կանցկացնեն միջազգային մրցաշար, որն ավանդական բնույթ կկրի.
«Աշոցքը Հայաստանի երկրորդ վայրն է, որը փորձելու ենք զարգացնել մեր մարզաձևի համար: Աշոցքի հետ կապված հեռահար նպատակներ ունենք: Ցանկանում ենք այն դարձնել դահուկավազքի կենտրոն»,- ասել է Գագիկ Սարգսյանը:
Պարադահուկային սպորտում Հայաստանը 2018թ. ձմեռային պարալիմպիկ խաղերի մեկ ուղեգիր ունի: Այն նվաճել է պարալեռնադահուկորդ Սասուն Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան