Հերմինե Նաղդալյանը սննկացե՞լ է.«Ժամանակ»
«Ժամանակ»-ն անդրադարձել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, թե ինքը ևս իր հեռախոսի հետ 1 մլն դրամի հասնող խնդիր է ունեցել և գումարը վճարել է իր անձնական միջոցներից:
Ըստ թերթի, Բաղդասարյանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հորդորել է, որ նույնը անի նաև Հերմինե Նաղդալյանը, ով, ըստ թերթի, բյուջեին մոտ 3.5 մլն դրամի վնաս է հասցրել, որպեսզի իրենք կարողանան ասել, որ այդ գումարները բյուջեից չեն վճարվել, պատգամավորը փոխհատուցել է հասցված վնասը:
«Բաբլոյանն էլ ասել է, որ այդ հարցով արդեն դիմել է պատգամավորին, ով պատասխանել է, որ ինքը սնանկ է, չի կարողանում նույնիսկ իր վարկերը սպասարկել: Պարզվում է՝ երկիրն այնպիսի ծանր վիճակում է, որ վարկեր ունեն նաև ՀՀԿ-ականները, դեռ մի բան էլ չեն կարողանում դրանք սպասարկել»,-մեկնաբանել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան