Շախմատի պատանեկան Օլիմպիադա. Երկու տուրից հետո Հայաստանի հավաքականն առաջատարն է
Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում դեկտեմբերի 11-ին մեկնարկել է շախմատի պատանեկան Օլիմպիադան (մինչեւ 16 տարեկան), որին մասնակցում է 28 երկրի 30 հավաքական (Հնդկաստանը ներկայացված է 3 թիմով):
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հայաստանի հավաքականը, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ, ներկայացնում են Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը և Աննա Սարգսյանը: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է մեկ աղջիկ, որը պետք է խաղա նվազագույնը երեք պարտիա:
Երեկ առաջին տուրում պատանիների մեր հավաքականը 4:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Շրի-Լանկայի թիմի նկատմամբ:
Այսօր ընթանում են երկրորդ և երրորդ տուրերը: Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Իսրայելին և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով հինգ հավաքականի:
Երրորդ տուրում Հայաստանի պատանի շախմատիստների մրցակիցը Հնդկաստանի հավաքականն է (Green):
Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 18-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան