Էրդողանն առաջարկել է Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Երուսաղեմը հռչակել Պաղեստինի մայրաքաղաք: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Էրդողանը նշել է, որ ԱՄՆ նախագահը ոտնահարել է միջազգային նորմերը ճանաչելով Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք:
«Բավական է այնտեղ մի քանի քայլ անել՝ հասկանալու, որ քաղաքը օկուպացված է: Իսրայելն ահաբեկչական պետություն է: Ահաբեկիչ զինվորականներն առևանգում են երեխաներին ու բանտեր ուղարկում»,-ասել է Թուրքիայի նախագահը՝ ելույթ ունենալով Ստամբուլում Երուսաղեմի հարցով անցկացվող «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին:
Նա նաև շնորհակալություն է հայտնել այն երկրներին, ովքեր դատապարտել են Թրամփի որոշումը:
«Ես հավատում եմ, որ ՄԱԿ անդամ 196 երկրները ցույց կտան իրենց ճիշտ դիրքորոշումը: ԱՄՆ-ն կարող է միջուկային մեծ ներուժ ունենալ, բայց ամբողջ աշխարհն իրեն չի պատկանում»,-ասել է Էրդողանը:
Ռուսական աղբյուրը նշում է, որ Կրեմլում մեկնաբանել են Էրդողանի հայտարարությունը՝ ասելով, որ Մոսկվայի դիրքորոշումը չի համընկնում նրա հայտարարությունների հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Թրամփի որոշումից հետո հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. «Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար»:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայել-պաղեստինյան սահմանին բախումներ են սկսվել բանակի ներգրավմամբ
- Կրեմլում արձագանքել են Երուսաղեմի հարցով Թրամփի որոշմանը
- Արամ Ա կաթողիկոսը մերժել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը
- «Թրամփը բացեց դժոխքի դարպասները»
- Էրդողանի նախաձեռնությամբ Երուսաղեմի հարցով գագաթնաժողով կգումարվի Ստամբուլում
- Նալբանդյան. Մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան