Դեկտեմբերի 18-ին Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը. Ռոսարիա Պուգլիսի
Երևանում այսօր մեկնարկեց «ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում» միջոցառումը: Ինչպես հայտարարեց միջոցառմանը ներկա ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը, տարին իրադարձություններով բավականին հարուստ էր:
Նա հիշեցրեց, որ ընթացիկ տարվա փետրվարի 27-ին Հայաստանի նախագահն այցելեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, ուր հանդիպեց կառույցի գլխավոր քարտուղարի հետ, իսկ արդեն հունիսի 13-ին Հայաստան այցելեց ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը:
«Հունիսի 13-ին Հայաստան այցելեց Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, ում ընդունեց երկրի ղեկավարը: Ծավալուն քննարկումներ եղան ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- նշեց բանախոսը:
Արմեն Եդիգարյանը նաև հիշեցրեց, որ այս տարվա ապրիլին Հյուսիսատլանտյան խորհուրդն ընդունեց վստահության հինգերորդ փաստաթուղթը:
Միջոցառմանը ներկա ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն իր հերթին հիշեցրեց, որ Հայաստանը ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանի և Կոսովոյի առաքելություններին:
«Այս տարի մեր մասնակցությունը շարունակվել է նույն ծավալով, ինչ նախկինում: Համգործակցությունը կշարունակվի նաև առաջիկա տարիներին: Ձևավորում ենք նոր կարողություններ: ՆԱՏՕ-ի հետ ՀՀ առաջնահերթ պլաններն ունեն երկարաժամկետ բնույթ և դրանք տարիների ընթացքում կատարելագործվելու են: Շատ կարևոր է ՆԱՏՕ-ի կրթական ծրագրերի շրջանակներում ռազմական կրթության և վերապատրաստման ոլորտի համագործակցությունը:
Այս տարվա հիմնական ձեռքբերումներից մեկը նաև ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիրն էր, որի ստորագրումը ենթադրում է ոչ պիտանի ռազմամթերքի ոչնչացում»,- նշեց բանախոսը:
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսին էլ իր հերթին նշեց, որ այս շաբաթը հնարավորութուն է ընձեռնում հանրությանը ցուցադրել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործողությունների ամբողջ ծավալը:
«Մենք շնորհակալ ենք Հայաստանին՝ Աֆղանստանում 121 և Կոսովոում 35 խաղաղապահ գործուղելու համար: Հաշվի առնելով, որ Հայաստանը փոքր երկիր է, նման ներդրումը շատ բարձր է գնահատվում: Մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն ռազմական ոլորտով: Ի նշան ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության բարձր գնահատման՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերը դեկտեմբերի 18-ին այցելելու է Հայաստան»,- նշեց պաշտոնյան:
Հարակից հրապարակումներ`
- Նման այցելությունները լավ հնարավորություն են քննարկելու ՆԱՏՕ-Հայաստան գործակցության օրակարգը. ՀՀ նախագահ
- ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում առաջընթացը նշանակալի է. Ջեյմս Ապատուրայ
- ՀՀ նախագահ. Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի և անհրաժեշտության վրա
- Ջեյմս Ապատուրայ. ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները բավականին վստահելի են և երկարաժամկետ
- Ջեյմս Ապատուրայ. ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ քննարկումները ժամանակավրեպ են
- Սերժ Սարգսյանն ու Ջեյմս Ապատուրայը անդրադարձել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան