Այս այցը կնպաստի Հայաստանի և Հունաստանի միջև կապերի առավել ամրապնդմանը. Հունաստանի նախագահ
«Այս այցը կնպաստի Հայաստանի և Հունաստանի միջև կապերի առավել ամրապնդմանը»,- այսօր պաշտոնական այցելությամբ Աթենքում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը նշել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը։
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հունաստանի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բամզաբովանդակ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով, որ երկու եղբայրական ժողովուրդները միմյանց կապված են դարավոր բարեկամությամբ և փոխադարձ մեծ համակրանքով:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-հունական քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական կապերի առավել ակտիվացման վերաբերյալ:
ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստան - Եվրոպական միություն ընդլայնվող հարաբերությունները։
Էդվարդ Նալբանդյանը Պրոկոպիս Պավլոպուլոսին ներկայացրել է հաջորդ տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրակարգն ու հիմնական թեմաները։ Հունաստանի նախագահը կարևորել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը Երևանում և հաջողություն մաղթել այդ ներկայացուցչական միջոցառման կազմակերպման գործում։
Հայաստանի արտգործնախարարը Հունաստանի նախագահին ներկայացրել է ղարաղաբյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների
- Ակնկալում ենք մեր հույն գործընկերների հետագա աջակցությունը ՀՀ-ԵՄ համագործակցությանը. Նալբանդյան
- Հայաստանի արտգործնախարարը պաշտոնական այց կկատարի Հունաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան