Այս նախագիծն ուղղված է արտահանողներին շրջանառու միջոցներով ապահովելուն. փոխնախարար
Խորհրդարանն այսօր քննարկում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
Հիմնական զեկուցող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի Տիգրան Խաչատրյանն իր ելույթում նշեց. «Նախագծով նախատեսված է Ավելացրած արժեքի հարկը արտահանողներին վերադարձնելու համար նախատեսված ժամկետից ուշացնելու դեպքում տույժերի հաշվարկը կառավարության համար ներկայում սահմանված 90-ի փոխարեն սահմանել 30 օր։
Այս նախագիծն ուղղված է արտահանողներին շրջանառու միջոցներով ապահովելուն և էականորեն նվազեցնում է այն բեռը, բարենպաստ է դարձնում այն միջավայրը, որը ստեղծված է արտահանողների համար»։
Հարակից զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց, որ օրենքը միաժամանակ խրախուսում է արտահանումը, և արտահանող կազմակերպությունների մոտ շրջանառու միջոցների արագ վերադարձ է ապահովում։
Հարակից հրապարակումներ`
- «Կամ հատուկ մազոխիզմով եք տառապում, կամ չգիտեք՝ ո՞ր խաղի կանոնն է արդար». Նաիրա Զոհրաբյան
- «Սա ի՞նչ խաղի կանոններ են». Մելքումյանը՝ ֆիննախին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան