Երկրաշարժ Իրանի Քերման քաղաքից դեպի հյուսիս-արևելք
Դեկտեմբերի 13-ին, ժամը 10։04-ին տեղեկություն է ստացվել, որ սույն թվականի դեկտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 01:41-ին (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 12-ին, ժամը 21:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.770 և արևելյան երկայնության 57.280 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 53 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ:
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Ըստ նախնական տվյալների զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ երեկ Քերման քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 7-8 բալ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում