Ոչնչացման ենթակա սպառազինությունը դուրս է բերվել զինված ուժերի հաշվեկշռից. Պն պաշտոնյա
Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ստեղծվելիք Վստահության հիմնադրամը Հայաստանում կիրականացնի 2 ծրագիր, որոնց շրջանակում նախատեսվում է 21 մարտական մեքենայի և ավելի քան 140 ոչ պիտանի պայմանական մարտական համակարգերի ոչնչացում, ինչպես նաև լրացուցիչ օժանդակություն՝ անցկացնլ վարժանք ականազերծման մասով։ «ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում» միջոցառման մեկնարկին այս մասին հայտարարեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։
Միջոցառմանը ներկա ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն իր հերթին հավելեց, որ սպառազինությունը, որը ենթակա է ոչնչացման, արդեն իսկ դուրս է բերված զինված ուժերի հաշվեկշռից։ Խոսքը զրահապատ ռազմական մեքենաների, տանկերի և այնպիսի տեխնիկայի մասին է, որը ենթակա չէ ո՛չ շահագործման, ո՛չ էլ օգտագործման՝ այլ նպատակով։
Նա նշեց, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ոչնչացումը ենթադրում է դրանց կտրատում՝ միջազգային ստանդարտներով, այնուհետ՝ վաճառք, որից առաջացած գումարը պետք է օգտագործվի մարդասիրական նպատակներով՝ ականազերծման ծրագրերի իրականացման համար», - ասաց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման տեսանկյունից ի՞նչ նոր հնարավորություններ կարող է բացել ՀՀ ՊՆ «ԶԱՌ» ուսումնական կենտրոնը։
Միջոցառմանը ներկա ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Արմեն Եդիգարյանը պատասխանեց, որ կենտրոնի վերակառուցումը իրականացվում է հայ-ամերիկյան ծրագրերի շրջանակներում։
«Նպատակն է ստեղծել խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոն: Մենք հեռահար նմապատակ ունենք ուսումանական կենտրոնի կայացումից հետո սերտիֆիկացնենք այն՝ դարձնելով միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն: Այս տարի ավարտվել է ուսումնական կենտրոնի շինարարության առաջին փուլը: Դեռևս կա մի քանի փուլ, որպեսզի այն ամբողջովին պատրաստ լինի:
Նախատեսվում է ներդնել խաղաղապահ գործողությունների համար անհրաժեշտ սարքավորումներ և տեխնիակակն միջոցոներ: Արդեն հաջորդ տարի պլանավորում է կենտրոնում անցկացնել զորավարժություն՝ գնահատելու ազգային խաղաղապահական ստորաբաժանումների կարողությունները»,- ասաց Արմեն Եդիգարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանական կառավարման համակարգը մեծ մարտահրավեր է ՀՀ ԱԺ-ի համար. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
- Դեկտեմբերի 18-ին Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը. Ռոսարիա Պուգլիսի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան