Նալբանդյան. Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների
«Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ Արձանագրությունների»,-այս մասին Հունաստանի ԱԳ նախարարությունում հայտարարել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ինչպես գիտեք, Հայաստանի Նախագահը նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին Արձանագրությունների տառին և ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի Նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ Արձանագրությունների»,-իր ելույթում ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Շավարշ Քոչարյան. Հենց Թուրքիան է փակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խողովակները
- Դավիթ Հովհաննիսյան. Հայ-թուրքական արձանագրությունները շատ թանկ գնով վաճառվեցին Ադրբեջանին
- Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին ելույթը շատ տրամաբանական և սպասված էր. թուրքագետ
- Դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ. Նախագահ
- Գուցե բարեբախտություն է, որ հայ-թուրքական հարաբերություններ չկան. «Ակոս»-ի խմբագիր