«Ադրբեջանական լվացքատան» գլխավոր դերակատարներից մեկը Վիեննայում միլիոնավոր դոլարների ներդրում է իրականացրել. OCCRP
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) հրապարակել է ադրբեջանական իշխանության ներկայացուցիչների կողմից փողերի լվացման վերաբերյալ հերթական հետաքննությունը:
Խոսքը ադրբեջանցի գործարար, Ադրբեջանի ներքին գործերի առաջին նախարարի որդու Ռասիմ Ասադովի մասին է, ով նաև «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած կոռուպցիոն բացահայտումների գլխավոր դերակատարներից է եղել։
Կազմակերպությունը հիշեցնում է, որ «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումների շնորհիվ պարզ է դարձել, որ միլիոնավոր դոլարներ ապօրինի ձևով ԵՄ են փոխանցվել հիմնականում Մեծ Բրիտանիայում գրանցված չորս ընկերությունների միջոցով։
Իսկ «Դոսիե» պարբերականն իր հերթին բացահայտել է, որ դեպի Ավստրալիա գումարների փոխանցման հետևում կանգնած է Ասադովը։ Ասադովը նաև Ադրբեջանի փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի զարմիկի՝ Միրժալալա Փաշաևի գործընկերն է։
Ասադովը Վիեննայի ամենահեղինակավոր թաղամասում՝ «Ոսկե թաղամաս»-ում գտնվող «Kiton» խանութի սեփականատերն է և խանութը բացման օրվանից ի վեր բազմաթիվ կորուստներ է կրել՝ 2014թ.-ի վերջին 430 հազար եվրոյի չափով, իսկ հաջորդ տարի՝ 1,76 մլն եվրո, սակայն վերջինս, չնայած այդ կորուստներին, շարունակում է ներդրումներ է կատարել այդ թաղամասում։ «Kiton» խանութը Վիեննայի նորաձև խանութներից մեկն է, որտեղից իրենց կարող են թույլ տալ գնումներ կատարել միայն հարուստները:
Կազմակերպության բացահայտումների արդյունքում նաև պարզ է դարձել, որ 37-ամյա Ասադովին է պատկանում «Golden Quarter» թաղամասի թանկարժեք շենքը, որը նա գնել է օգտվելով օրենքի սողանցքից: Նա ևս մեկ ընկերություն ունի, որը 2014-ի մայիսից գործում է Վիեննայում՝ «AE BG Eta Holding GmbH»-ը, որը զբաղվում է «վարչարարությամբ և անձնական ակտիվների կառավարմամբ, հատկապես ինքնաթիռներով»: Իր գործունեության երկրորդ տարում ընկերությունը մոտ 7 մլն դոլարի վնաս է կրել։
«Դոսիե» պարբերականն այս ընթացքում բացահայտել էր, որ դեպի Ավստրալիա գումարների փոխանցման հետևում կանգնած է Ասադովը։
Նշված պարբերականի բացահայտումներից հայտնի է դարձել, որ 2014թ Ասադովը Սարդինայի թագավորությունից Մոնտենեգրո է մեկնել անձնական ինքնաթիռով, և որի ծախսերը հոգացել է «Hilux Services LLP», որը «Ադրբեջանական լվացքատան» մեջ ներգրավված չորս ընկերություններից մեկն է։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին