ԱԺ-ն արտահերթ նիստում մի շարք օրինագծեր ընդունեց
ԱԺ արտահերթ նիստում այսօր քվեարկության դրվեց «Հարկային ծառայության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որն ընդունվեց 70 կողմ, 28 դեմ ձայներով:
Վարման կարգով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ օրինագծին կողմ են, թեև կիսատ-պռատ է այն, բայց կողմ են քվեարկում՝ որպես միջանկյալ լուծում:
61 կողմ և 37 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագծին դեմ էին ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները:
Քվերակության դրվեց նաև ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Վարման կարգով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու. «Այս տիպի օրենքների ընդունման ժամանակ կոչ եմ անում ցուցաբերել հետևողականություն։ 6-7 ամիսը մեկ այս օրենսգրքում փոփոխություններ պետք չէ բերel, քանի որ ձեռնարկատերերը չեն կարող աշխատել այս փոփոխությունների տիրույթում»։
Օրինագծերի փաթեթն ընդունվեց կողմ 61, դեմ 31 ձաjների հարաբերակցությամբ։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
ԱԺ-ն վավերացրեց նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը:
Հարակից հրապարակումներ`
- Մնում էր օպերայի խաղացանկը հրապարակեր, բայց չասեց, թե պարտքերն ինչի վրա են ծախսվել. Զոհրաբյան
- Այս նախագիծն ուղղված է արտահանողներին շրջանառու միջոցներով ապահովելուն. փոխնախարար
- Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը ակնկալում ենք, որ կլինի 55,4 տոկոս. Վարդան Արամյան
- «Սա ի՞նչ խաղի կանոններ են». Մելքումյանը՝ ֆիննախին
- Դաստաներով այս օրենքները գալիս վերջին օրերին մտնում են խորհրդարան. Մարուքյան
- ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին