«Խորհրդարանը Մալաթիայի յարմըրկան չի». ԱԺ-ում ամանորյա տոպրակների փոխարեն պարգևավճար կտան. «Ժամանակ»
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որոշել է խախտել տարիներով ձևավորված ավանդույթը և ԱԺ աշխատակազմին ամանորյա տոպրակներ չբաժանել։ Մինչև այժմ ԱԺ ղեկավարությունը դիմում էր տարբեր գործարարների, որ նրանք իրենց արտադրանքից որոշ քանակություն հատկացնեն ԱԺ-ին՝ աշխատակազմին բաժանելու համար։
«Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Բաբլոյանն ասել է, որ իրենց աշխատակազմին պարգևավճար կտան, և ով ինչ ուզում է՝ թող գնի։ «Խորհրդարանը Մալաթիայի յարմըրկան չի, որ կանֆետ և արաղ բաժանենք»,-ասել է Բաբլոյանը։ Իսկ որպեսզի աշխատակազմին պարգևավճար տան խնայում են ամեն ինչի վրա՝ սկսած ջեռուցումից մինչև տոնածառ։
Այս տարի ԱԺ բակում տոնածառ չի դրվի, ու ամանորյա միջոցառումներ չեն կազմակերպվի։ Չնայած երկրի տնտեսությունն աճում է, բայց փող չկա»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները