
Իրանի ԱԳՆ-ն Միացյալ նահանգներին մեղադրել է ապակառուցողական մթնոլորտ ստեղծելու մեջ
ԱՄՆ-ն ապակառուցողական մթնոլորտ է ստեղծել իրանական ատոմի համաձայնագրի իրագործման շուրջ ՝ չնայած գործարքը արդյունավետ քայլեր է պահանջում։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին։
«Մենք մի քանի դիտարկումներ ունենք առ այն, որ Համատեղ գործողությունների պլանն իրականացվում է ԱՄՆ կառավարության կողմից։ Նրանք ոչ կառուցողական մթնոլորտ են ստեղծել։ Համատեղ գործողությունների պլանը պահանջում է, որպեսզի բոլոր կողմերը պարտականությունները կատարեն կառուցողական հունի մեջ, սակայն Միացյալ նահանգներն այդպես չի վարվում»,- ասել է իրանցի պաշտոնյան՝ հավելելով, որ միակ դատավորն այս պարագայում կարող է լինել ՄԱԳԱՏԷ-ն։