Հայաստանում և Արցախում կառուցում են ժողովրդավարություն, մինչդեռ Ադրբեջանում ծաղկում է ավտորիտարիզմը. Շարմազանով
«ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակականությունը ՀՀ քաղաքական օրակարգի կարևոր ուղղություններից է: Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը նման համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ: Այն հնարավորություն է տալիս կամուրջ հանդիսանալու ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև»,-այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ այսօր Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ, եվրոպական կապերի հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիրկիլասի և արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Յուոզաս Բերնատոնիսի հետ հանդիպմանը։
ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:
Շարմազանովը նշել է. «Թե Հայաստանը, թե Արցախը հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից են` Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում` հայտնի երեք սկզբունքների հիման վրա: Շատ կարևոր է Արևելյան գործընկերության գագաթաժողովի հայտարարության մեջ աջակցությունն այդ երեք սկզբունքներին` ուժի կամ սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի իրացում: Ադրբեջանից մշտապես հնչող ռազմատենչ հռետորաբանությունը մտահոգիչ է և չի բխում հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանությունից: Հայաստանում և Արցախում կառուցում են ժողովրդավարություն, մինչդեռ Ադրբեջանում ծաղկում է ավտորիտարիզմը»:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Գեդիմինաս Կիրկիլասին 2018 թվականին հրավիրել է Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան