Գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրու Սենեկալը մասնակցել են Զագրեբում կայացած մրցաշարին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացել է Golden Spin of Zagreb գեղասահքի մրցաշարը, որը մտնում է միջազգային ֆեդերացիայի (ISU) պաշտոնական օրացուցային պլանի մեջ: Պարային զույգերի մրցապայքարում Հայաստանը ներկայացրել է Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ երկյակը:
ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ կարճ և կամավոր ծրագրերի ընդհանուր հաշվարկում մեր գեղասահորդները վաստակել են 127.78 միավոր (49.42+78.36) և 19 պարային զույգերի մեջ զբաղեցրին 15-րդ տեղը: Մրցաշարի հաղթող է դարձել Ռուսաստանը ներկայացնող Եկատերինա Բոբրովան և Դմիտրի Սոլովյովը (186.66 միավոր):
Ավելի վաղ, Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել էր, որ Թինայի և Սիմոնի առջև Փհենչհան մեկնելու հնարավորություն է բացվել, քանի որ օլիմպիական վարկանիշ նվաճած Իսրայելը ներկայացնող պարային զույգը մասնակցության հայտ դեռ չի ներկայացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան