Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց
ԱԺ արտահերթ նիստում, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:
Օրինագիծը վավերացվեց 75 կողմ, 12 դեմ և 8 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Նշեք, որ քննարկումների ժամանակ խմբակցությունները հայտարարել էին, որ նախագծին քվերակելու են ազատ։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ-ն վաղը երկրորդ ընթերցմամբ կքննարկի այսօր առաջին ընթերցմամբ ընդունված չորս նախագիծ, որից հետո կլինի քվեարկություն։
Հարակից հրապարակումներ`
- Չարդարացված շտապողականությունը թույլ չտվեց ներկայացնել օրենքի վերաբերյալ առաջարկություններ. Բաբուխանյան
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը
- «Եթե կնիկն է, իրան կարելի՞ է զխկել Վստրեչի կամրջի վրա». Փաշինյան
- «Ոնց որ օրենք ընդունես՝ կինը ամուսնուն ժպտալով դիմավորելու մասին». Գևորգ Պետրոսյան
- «Ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս կանանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով հանդես գալ». Թանդիլյանը՝ Բաբուխանյանին
- Դասական ընտանիքը հայրիկի և մայրիկի միության ընտանիքն է. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին