Հերմինե Նաղդալյանը սկսել է վերադարձնել քաղաքացիների բնակարանները. «Ժամանակ»
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ով իրեն սնանկ է համարում, պարտավորություններ ունի ոչ միայն պետության առջև, այլև՝ «Նորաշեն-2007» կոոպերատիվից տուժած քաղաքացիների։ Այս գործից տասը տարի անց, հավանաբար բարձրացված աղմուկից հետո, Նաղդալյանը սկսել է վերադարձնել քաղաքացիների բնակարանները։ Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է տուժած բնակիչներից Արուս Վանյանը։
«Խոշոր վաշխառուներից միայն Հերմինե Նաղդալյանն է փորձ արել վերադարձնել բնակարանները, լուծել բնակիչների խնդիրը։ Այս 14 բնակարանը գրանցված էին Հերմինե Նաղդալյանի, նրա ամուսնու, տղայի, բարեկամների անուններով։ Ես ասեմ ձեզ, որ 14 բնակարանից մոտ 2-3 բնակարանի հարց է մնացել չլուծված։ Մնացածի հարցը լուծվել են»,-նշել է Վանյանը։
Նրա խոսքով՝ Նաղդալյանը բնակիչների հետ համաձայնության է եկել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան