Շուրջ 60 մարդ Է տուժել Իրանում տեղի ունեցած երկրաշարժից
Առնվազն 58 մարդ է տուժել դեկտեմբերի13-ին Իրանի հարավ- արևելքի Քերմանի նահանգում տեղի ունեցած 6,1 մագնիտուդով երկրաշարժից:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ բոլոր տուժածները հոսպիտալացված են:
Նախօրեին 6,2 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ է տեղի ունեցել Քերմանում, որի հետևանքով վնասվածքներ են ստացել 17 բնակիչներ:
2017 թվականի նոյեմբերին Իրանում տեղի է ունեցել 7,3 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել Է ավելի քան 500 մարդ, ևս ավելի քան 7 հազար հոգի վնասվածքներ են ստացել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում