Խորհրդարանական կառավարման համակարգը մեծ մարտահրավեր է ՀՀ ԱԺ-ի համար. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը շատ ուրախ է, որ Հայաստանում մեկնարկում է ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը:
Ինչպես դիվանագետը նշեց «ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում» միջոցառման մեկնարկին, Գերմանիայի դեսպանատունը 2015-ին ստանձնել է ՆԱՏՕ-ի կոնտակտային դեսպանատան դերը և ինքը լիահույս է, որ դիվանագիտական առաքելությունը կկարողանա առնվազն մինչև հաջորդ տարվա ավարտը կատարել այդ պարտականությունը:
Անդրադառնալով Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման անցում կատարելու իրողությանը՝ Մաթիաս Քիսլերը նկատեց, որ սա մեծ մարտահրավեր է շատ հաստատությունների, առավել ևս ԱԺ-ի և պատգամավորների համար:
«Մենք պատրաստ ենք առաջարկելու մեր փորձագիտական ծառայությունները, որպեսզի կարողանանք փորձով կիսվել Հայաստանի հետ՝ ինչպես խորհրդարանական վերահսկողություն իրականացնել: Ահա թե ինչու մեկշաբաթյա միջոցառումների շրջանակներում մենք Հայաստան ենք հրավիրել Գերմանիայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյային՝ մասնակցելու ԱԺ-ում կայանալիք թեմատիկ միջոցառմանը»,- նշեց դեսպանը:
Անդրադառնալով Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործող վստահության հիմնադրամի աշխատանքներին՝ Մաթիաս Քիսլերը շեշտեց, որ զենքերի վերահսկողության գործիքների ներդրումը շատ կարևոր է Գերմանիայի համար:
«Դեռևս մեկ տարի առաջ հայտարարվել է, որ Գերմանիան պատրաստակամ է ստանձնելու վստահության հիմնադրամի պատասխանատվությունը: Մի քանի օր առաջ ԱԺ-ն վավերացրել է վստահության հիմնադրամի վերաբերյալ համաձայանգիրը, և մի քանի շաբաթ անց հնարավոր կլինի կյանքի կոչել այն»,- ասաց դեսպանը:
Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը հիշեցրեց, որ Աֆղանստաում հայկական զորքերը ծառայություն իրականացնում են Գերմանիայի հրամանատարության ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան