Մնում էր օպերայի խաղացանկը հրապարակեր, բայց չասեց, թե պարտքերն ինչի վրա են ծախսվել. Զոհրաբյան
Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում քվեարկության դրեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Վարման կարգով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Այս նախագծի նպատակը մեկն է, հերթական անգամ ներգրավել արտաքին պարտք։ Երեկ այստեղ կառավարության ներկայացուցիչն ինչի մասին ասես խոսեց, մնում էր օպերայի խաղացանկը հրապարակեր, բայց հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչպես են ծախսվել պարտքերը։ 2018 թվականից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է 2200 դոլար պարտք։ Կոչ եմ անում խորհրդարանին դեմ քվեարկել մի նախագծի, որն ուղղակիորեն երկիրը տանելու է փակուղի՝ ներգրավվելով պարտքեր։ «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու»։
Օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց քվեարկեց 61 կողմ, 37 դեմ ձայների հարաբերակցությամբ։