Էրդողանի անվան համալսարանում մոտ 500 ուսանող է թունավորվել
Թուրքիայի Ռիզե քաղաքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան համալսարանի հանրակացարանում զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի՝ դեկտեմբերի 12-ին ճաշից հետո ուսանողների մոտ առողջական գանգատներ են նկատվել, մասնավորապես որովայնացավ և գլխապտույտ:
Թունավորման կասկածանքով 473 ուսանող տեղափոխվել են հիվանդանոցներ:
Համալսարանի ղեկավարությունից հայտնել են, որ ըստ նախնական ախտորոշման՝ ուսանողների մոտ նկատվել է սննդային թունավորում: Բայց և տեղեկացրել է, որ ուսանողների կյանքին վտանգ չի սպառնում:
Աղբյուրը նշում է, որ տեղի ունեցածի կապակցությամբ սկսվել է հետաքննություն:
Ի դեպ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան նշյալ համալսարանը նախկինում կոչվում էր Ռիզեի համալսարան:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի հյուրանոցներից մեկում 65 զբոսաշրջիկ է թունավորվել
- Թուրքիայում թունավորվել է 103 ռուս զբոսաշրջիկ