Սևանում ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից 4 մարդ է թունավորվել
Դեկտեմբերի 12-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1989 թ. ծնված Հասմիկ Գ.-ն, 2007 թ. ծնված Գոհար Գ.-ն, 1972 թ. ծնված Մարինե Գ.-ն և 2002 թ. ծնված Գուրգեն Մ.-ն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի բնակարաններից մեկի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազի հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: