
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» քվեարկությունն է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում մրցույթի քվեարկության սկիզբը: ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նախորդ տարիների համեմատ քվեարկության ընթացակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ. մասնավորապես այս տարի լավագույն ֆուտբոլիստին ընտրելու են միայն լրագրողները եւ ակումբների ներկայացուցիչները:
Մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև հավակնորդների ցուցակը կարող եք ներբեռնել վերը նշված հղումներից:
Քվեաթերթիկը, որը կարող եք ներբեռնել այստեղ, պետք է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարություն փակ ծրարով: Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 21-ը՝ ժամը 18:00: Դրանից հետո ներկայացված քվեաթերթիկները համարվելու են անվավեր: