«Դիլ Տրանս» ՍՊԸ տնօրեն. «Մարդն ավտոբուսում կրակ է վառել, որ մարդիկ չմրսեն»
Դիլիջանի քաղաքային ավտոբուսներից մեկում վարորդը կրակ է վառել: Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարը հրապարակած օգտատերը գրում է, որ ուղևորների թվում դպրոցականների են եղել: Կրակն անգամ կանգառ անելիս չի հանգցրել:
«Կանգառներում էլ չէր անջատում, երեխաները շորերը, պայուսակները վառելով իջնում էին»,-գրել է նա:
Տրանսպորտի և կապի նախարարությունից Panoram.am-ին հայտնեցին. «Մենք սպասարկում ենք Երևան-Դիլիջան երթուղին, որտեղ միայն նոր «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ են: Դա հավանաբար Դիլիջան քաղաքի ներսում սպասարկող երթուղի է, որը մեր գործառույթերից դուրս է»:
Պարզվեց, որ ավտոբուսը պատկանում է «Դիլ Տրանս» ՍՊԸ-ին: Ընկերության ղեկավար Էմին Մարգարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ վարորդը կրակը վառել է կանգնած ժամանակ, որպեսզի տաքանա, սառած դռներն էլ բացվեն ու փակվեն:
«Առավոտյան շատ ցուրտ է եղել, մոտավոր -10 - -12 աստիճան, կանգնել է, դռները սառած է եղել, տաքացրել է, որ դռները փակվեն, բացվել են ու չեն փակվել: Մարդն արել է, որ ժողովուրդը չմրսի, ըտենց բաներ լինում է բոլոր քաղաքներում ու բոլոր տրանսպորտներում: Մարդիկ ուզում էին գլխիս հավեսով սարքեին ու իրենց մոտ ստացվեց»,-ասեց նա:
Ընկերության ղեկավարը համարում է, որ դա իր չուզողների ձեռքի գործն է:
«90 տոկոսը չուզող են էլի, բնականաբար պետք է նմանատիպ բաներ ասեն»,-ասաց ընկերության տնօրենը:
Նա ասաց, որ վարորդն աշխատանքից ազատվել է, քանի որ «սխալ բան է արել»: Ընկերության տնօրենը չի ընդունում, որ դա վտանգ է ներկայացնում ավտոբուսում գտնվողների համար.
«Էսօր ամեն ինչն էլ վտանգավոր է, մարդ տնից դուրս է գալիս, չգիտի, հետ է գալու, թե չէ»:
Դիլիջանի քաղաքապետարանից որևէ մեկը չցանկացավ պատասխանել հարցերին, քաղաքապետն էլ չպատասխենց հեռախոսազանգերին:
Ի դեպ, մեկնաբանություններում օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել, ավտոբուսում կրակ վառել էին նաև անցած ձմեռ:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը